ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՕԹ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ<br /> 1689 TIR ԳՐՔՈՅԿՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ԵՕԹ ՏԱՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ
1689 TIR ԳՐՔՈՅԿՆԵՐ

  • 18-12-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ.-ից մինչ օրս Հայաստանի բեռնափոխադրողներին տրամադրվել են 1689 TIR գրքոյկներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գրասենեակից, եթէ 2001թ.-ին տրամադրվել էր ընդամէնը 42 TIR գրքոյկ, ապա 2006թ.-ին` 437, իսկ այս տարի` 369: Նշենք, որ գրքոյկները տրւում են մէկ ուղերթի համար, ինչի շնորհիւ աւտոմեքենաները հեշտացուած կարգով են անցնում մօտ 8 տասնեակ այն երկրների տարածքները, որոնք հանդիսանում են «TIR» կոնվենցիայի անդամներ: TIR գրքոյկ ունեցող բեռնափոխադրողի աւտոմեքենան մաքսային զննման է ենթարկվում միայն մեկնման եւ ժամանման երկրներում: Մէկ TIR գրքոյկի արժէքը 55 հազար դրամ է (մօտ 180 ԱՄՆ դոլար): «TIR» կոնվենցիան, որին անդամակցում են 80-ից աւելի երկրներ, ստորագրուել է 1975թ.-ին: Հայաստանը կոնվենցիայի անդամ է 1994թ.-ից:
  -   Տնտեսութիւն