ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ Է<br /> ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ Է
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ

  • 17-12-2007 20:32:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի արդարադատութեան նախարար Ռաշիդա Դատիի հարազատ եղբայր Օմարին Շալոն-սյուր-Սոն քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին դատապարտել է ութ ամսուայ բանտարկութեան թմրադեղերի առեւտրի համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 36-ամեայ Օմար Դատիի համար սա առաջին մեղադրական դատավճիռը չէ. 2001 թուականին նա արդէն դատապարտուել էր 4-ամսեայ բանտարկութեան թմրավաճառության համար: 2005 թուականին նա խօստովանել է, որ երկու տարում վաճառել է 5-6 հազար եւրոյի հերոին, որից յետոյ դատական հսկողութեան տակ է յայտնուել երկրից չբացակայելու ստորագրութեամբ: Այս տարուայ օգոստոսին Ֆրանսիայի արդարադատութեան նախարարի միւս եղբայրը` 34-ամեայ Ժամալ Դատին, նույնպես դատապարտուել էր տասներկու ամսուայ բանտարկութեան թմրավաճառության համար:
  -   Միջազգային