ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br /> ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  • 13-12-2007 18:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական պատուիրակութիւնը պաշտօնապէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի քննարկմանն է ներկայացրել Կոսովոյի վերաբերեալ յայտարարութեյան նախագիծ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Խորհրդում կոնսուլտացիաների աւարտից յետոյ յայտարարել է ընթացիկ ամսին նրա նախագահ Մարսելլո Սպատաֆորան: «Կոնսուլտացիաների ընթացքում տուեալ հարցի վերաբերեալ ռուսական դիրքորոշման պարզաբանմամբ հանդէս եկաւ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը»,- նշել է նա: Խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել առաջարկուած նախագծի վերաբերեալ, սակայն լայն քննարկում չի եղել, աւելացրել է Սպատաֆորան: Նա հաստատել է նաեւ, որ Խորհուրդը ծրագրում է կոսովեան հարցը քննարկել դեկտեմբերի 19-ին:
  -   Միջազգային