ՀՀՊ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԸ<br /> ԿԿԱՅԱՆԱՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ<br />


ՀՀՊ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԸ
ԿԿԱՅԱՆԱՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

  • 13-12-2007 15:52:00   |   |  Միջազգային
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀՊ հարցով հերթական երկկողմ կոնսուլտացիաները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կկայանան դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում: Դրանք կանցկացուեն բարձրաստիճան աշխատանքային խմբի նիստում: Կանխավ ենթադրւում էր, որ աշխատանքային խմբի նիստը կկայանայ նոյեմբերի 26-27-ը Վաշինգտոնում: Սակայն, չյաջողուեց այն անցկացնել, որովհետեւ ԱՄՆ-ն մեծ ուշացումով ներկայացրեց իր գրաւոր առաջարկները, որ խոստացել էր Մոսկուայում «երկու գումարած երկու» ձեւաչափով արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների հոկտեմբերեան հանդիպման ժամանակ:
  -   Միջազգային