ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախարարութիւնը խախտել է մարդու իրաւունքը,- յայտարարում է Միպ-ի գրասենեակը<br /> <br />


ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախարարութիւնը խախտել է մարդու իրաւունքը,- յայտարարում է Միպ-ի գրասենեակը

  • 26-08-2011 12:38:59   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Գիտութեան եւ կրթութեան նախարարութիւնը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցոյթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրաւունքը, քանի որ մրցոյթին ներկայացուել եւ յաղթող է ճանաչուել մրցութային յանձնաժողովի անդամի գիրքը: Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, շահագրգիռ անձի ներգրաւումը մրցութային յանձնաժողովում անհաւասար պայմաններ է ստեղծել մրցոյթի մասնակիցների միջեւ: Բողոքի հիման վրայ կատարուած ուսումնասիրութեան ընթացքում ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախարարութիւնն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցոյթների կազմակերպման եւ անցկացման իրաւական հիմքերը, այդ թւում շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս յստակ կանոնակարգուած չեն: Մարդու իրաւունքների պաշտպանն առաջարկում է ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախարարութեանը մշակել եւ օրէնքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կը վերացնեն եւ կը բացառեն կոռուպցիոն ռիսկերը նշուած գործընթացներում: Միեւնոյն ժամանակ, առաջարկւում է անվաւեր ճանաչել արդէն իսկ անցկացուած մրցոյթի արդիւնքները` մարդու խախտուած իրաւունքը վերականգնելու եւ նրա համար մրցութային հաւասար պայմաններ ապահովելու նպատակով:
  -   Մարդու իրաւունքներ