ԻՐԱՔԸ ԹՈՅԼ ՉԻ ՏԱՅ ԱՄՆ-ԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ
ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
11-12-2007 16:25:00 | | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադը երբեք թոյլ չի
տայ Միացեալ Նահանգներին իրաքեան տարածքում ունենալ մշտական
ռազմական բազաներ: Այս մասին յայտարարել է Իրաքի ազգային
անվտանգութեան հարցերով խորհրդական Մուվաֆֆակ ար-Ռուբեյին:
«ԱՄՆ-ն մեզ անհրաժեշտ է ահաբեկութեան դէմ մեր պայքարում, մեր
սահմանների պաշտպանութեան, տնտեսական եւ քաղաքական աջակցութեան
համար»: Սակայն, ար-Ռուբեյին միաժամանակ ընդգծել է, որ մշտական
ռազմական բազաները Իրաքի տարածքում «կարմիր այն գիծն» են, որը չի
կարելի անցնել: