ՊՈԴՄՈՍԿՈՎԻԷՈՒՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ 16 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ<br />


ՊՈԴՄՈՍԿՈՎԻԷՈՒՄ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ 16 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

  • 11-12-2007 16:17:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պոդմոսկովիէում ծեծի են ենթարկուել Չինաստանի 16 քաղաքացիներ: Այս մասին, ինչպէս հաղոդրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են Մոսկուայի մարզի իրավապահ մարմիններում: Նախօրէին մօտ 20 տարեկան գրեթէ 30 երիտասարդներ` զինուած փայտե մականներով, ռետինէ մահակներով, մետաղէ ձողերով, ներխուժել են Վոլոկոլամսկի Տիտովի փողոցում գտնուող օժանդակ տարածք: Նրանք ծեծել են Չինաստանի քաղաքացի բանուորներին, որից յետոյ թաքնվել: Չորս տուժածներ տեղափոխուել են հիւանդանոց, եւս 12-ին բուժօգնութիւն է ցոյց տրուել տեղում: Իրավապահ մարմիններում նշել են, որ Չինաստանի քաղաքացիները Մոսկուայի մարզում աշխատում էին օրինական հիմունքներով: Յարձակման կասկածով ձերբակալուել են տեղի չորս բնակիչներ:
  -   Միջազգային