ՀԱՄԱՍ-Ը ԱՄՆ-ԻՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ<br />


ՀԱՄԱՍ-Ը ԱՄՆ-ԻՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

  • 10-12-2007 20:40:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան արմատական ՀԱՄԱՍ շարժումը բաց նամակ է յղել ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին` երկխօսութեան կոչ անելով: Այն ստորագրել է շարժման պաշտօնական ներկայացուցիչ Ահմեդ Յուսեֆը: Ինչպէս յայտնել է «Ջերուզալեմ պոստ» թերթը, Յուսեֆը ուղերձի բովանդակութիւնը «մանրամասներով» համաձայնեցրել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ: Նամակում ասւում է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտին «հարկ էր նոր լուծումներ փնտրել, փոխանակ հին կարծրատիպներից կառչելու»: Յուսեֆը նշել է նաեւ, որ նոյնիսկ Արեւմուտքում ձայներ են հնչում ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Վաշինգտոնի անհեռատես քաղաքականութեան մասին: Ընդ որում նա ընդգծել է. «Մենք ձեզնից չենք խնդրում ճանաչում: Մենք օրինականորեն յաղթել ենք գրաւեալ տարածքների ընտրութիւններում: Անգամ արդարութեան սեփական զգացումից ելնելով դուք պարտաւոր եք հաշուի նստել հակամարտութեան բոլոր կողմերի հետ»: Պաղեստինեան ժողովուրդը, նախ եւ առաջ Գազայի հատուածի 1,3 մլն բնակիչները, ընդգծել է Յուսեֆը, «պատժվեց միայն նրա համար, որ անցկացրեց ազնիւ եւ արդար ընտրութիւններ եւ կողմ քուէարկեց ՀԱՄԱՍ-ին»:
  -   Միջազգային