ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱՆԿԱԽ<br /> ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄԻՑ<br />


ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱՆԿԱԽ
ԵՐԿՐԱՄԱՍԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄԻՑ

  • 07-12-2007 15:40:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի ուժերը կապահովեն Կոսովոյի անվտանգութիւնը անկախ երկրամասի կարգավիճակի վերաբերեալ որոշումից: Այսպիսի պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Եւրոատլանտեան ընթրիքի` ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտօնական հանդիպման ընթացքում, որն անցկացուել է դեկտեմբերի 7-ին աշխատանքն սկսող նախարարական մակարդակով ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստի նախօրէին: Ինչպէս այդ հանդիպման արդիւնքների առնչութեամբ յայտարարել է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Կարել դե Գյուխտը, հանդիպման ժամանակ քննարկուել է միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառեալ Կոսովոյի եւ Աֆղանստանի իրադրութիւնը, ինչպէս նաեւ Իրանի շուրջ ստեղծուած իրավիճակը: Ըստ նրա, նախարարները նաեւ համաձայնել են, որ հիմքեր չկան Իրանի վրայ ճնշման քաղաքականութիւնը փոխելու համար` հիմնուելով այս շաբաթ հրապարակուած ԱՄՆ-ի հետախուզութեան զեկոյցի վրայ: Այդ փաստաթղթի համաձայն, Իրանը շատ աւելի քիչ հնարաւորութիւններ ունի միջուկային զէնք ստեղծելու համար, քան ենթադրւում էր նախապէս:
  -   Միջազգային