ՎՆԵՇՏՈՐԳԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՕԼԵԳ ԺՈՒԿՈՎՍԿՈՒՆ ԻՐ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ
ՏԱՆԸ ԳՏԵԼ ԵՆ ՄԵՌԱԾ
07-12-2007 15:35:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մերձմոսկովեան քոթեջում
ՎՏԲ բանկի կառավարիչ Օլեգ Ժուկովսկուն գտել են մեռած: Այս մասին
յայտնել են Մոսկուայի մարզի իրավապահ մարմինները:
Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պաշտօնեայի մարմինը
յայտնաբերուել է դեկտեմբերի 6-ին Օդինցովյան շրջանի Միտկինո աւանի
«Անտառաեզր» այգեգործական ընկերութիւնում գտնուող սեփական
առանձնատանը:
Ըստ որոշ տեղեկութիւնների, Ժուկովսկին մեռած յայտնաբերուել է
սեփական ջրավազանում` ձեռքերն ու ոտքերը կապուած: Նշւում է նաեւ, որ
քննիչները գտել են մինչեւ մահը պաշտօնեայի գրած գրութիւնը: