ԱՄՆ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՈՒԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ<br />


ԱՄՆ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՈՒԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՀՊ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ

  • 06-12-2007 18:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն չի հրաժարուի Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանութեան համակարգի օբյեկտներ տեղակայելու իր ծրագրերից` չնայած ամերիկեան յատուկ ծառայութիւնների վերջին զեկույցին, ուր հաւաստվում է, որ Իրանը 2003 թուականին փակել է իր ռազմական միջուկային ծրագիրը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ինչպէս նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Ռիդը, «ՀՀՊ օբյեկտների ստեղծումը նպատակահարմար կլինի անկախ հնարաւոր հրթիռի մարտական մասի տեսակից` սովորական, քիմիական, կենսաբանական, թէ միջուկային»:
  -   Միջազգային