ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԷ ՃԱՆԱՉՈՒՄԸ <br />


ՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԷ ՃԱՆԱՉՈՒՄԸ

  • 05-12-2007 18:20:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան Կուրիեր»-ի հրատարակիչ Ամերիկյա-յունական «National Herald» շաբաթաթերթն անցեալ շաբաթ տողերիս հեղինակի հետ մի երկար հարցազրովյց հրապարակեց նուիրուած ցեղասպանութեան ճանաչման հիմնահարցին: Ներկայ հրապարակման համար հիմք են ծառայել այդ հարցազրոյցում արտայայտուած գաղափարները: Հայկական հարցի իմաստը ոչ թէ ցեղասպանութեան ճանաչումն է, այլ արդարադատութեանը հետամուտ լինելը, ինչը նշանակում է, հայ զոհերի կողմից փոխհատուցման ստացում: Ցեղասպանութիւնը հիշելու իմաստը նույնպես հայերի ապագայ սերունդների համար կենդանի պահպանելն է այն յոյսը եւ երազանքը, որ մի օր նրանք յետ կստանան իրենց պատմական հողերը: Հարկ է, որ հայերը վերանայեն իրենց դատին հասնելու մօտեցումը եւ իրենց պահանջներն առաւել արդիւնաւէտ ձեւով ներկայացնեն: Ներկայացուցիչների պալատը արդէն երկու անգամ` 1975 եւ 1984 թթ., ընդունել է Հայոց ցեղասպանութեան բանաձեւ: 1981թ. նախագահ Ռեյգանը տարածեց նախագահական յայտարարութիւն, որում յիշատակւում է Հայոց ցեղասպանութեան մասին: Աւելի քան 20 երկիր, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնախումբը, ինչպէս նաեւ ցեղասպանութեան եւ Հոլոքոստի շատ մասնագէտներ ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: Հետեւապէս, միջազգային հանրութեան կողմից ցեղասպանութեան ճանաչմանը հասնելու փորձերի շարունակումն այլեւս անհրաժեշտ չէ եւ շեղում է հայ քաղաքականութեան աւելի կարեւոր նպատակներից: Տասնամեակներ շարունակ հայերն ասել են, որ իրենք երեք պահանջ ունեն, այս հերթականութեամբ` ցեղասպանութեան «Ճանաչում», կորուստների «Փոխհատուցումներ» եւ «Վերադարձ» իրենց տարածքներ: Նրանք այնքան յաճախ են կրկնել այս երեք «R»-երը (բոլոր երեք բառերի անգլերէն համարժեքները սկսւում են «R» տառով, ՆՏ), որ նոյնիսկ Թուրքիայի առաջնորդները, որոնք ամենայն ուշադրութեամբ հետեւում են հայկական կողմի յայտարարութիւններին, դրանք անգիր են արել: Հետեւաբար, այժմ հայերն ու թուրքերը միեւնոյն աղաւաղուած պատկերացումն ունեն այն մասին, թէ ինչ բան է Հայկական հարցը: Երկու կողմն էլ սխալմամբ կարծում է, թէ հենց թուրքերը եւ ուրիշները ճանաչեն Ցեղասպանութիւնը, հայերը միանգամից կանցնեն փոխհատուցումների եւ հողերի պահանջներին: Սա է հիմնական պատճառը, որ թուրքերն այդքան անդրդվելիորեն հրաժարվում են Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելուց: Նրանք վախենում են, թէ Ցեղասպանութեան ընդունումը իրենց կպարտավորեցնի փոխհատուցում վճարել եւ վերադարձնել ապօրինի հափշտակված հայկական հողերը: Եվ լաւ իմանալով երեք «R»-երի հերթականութիւնը` թուրքերը ճարպկորեն հրաժարվում են Ցեղասպանութիւնը ճանաչելուց` առաջին պահանջից` այդպիսով կանխելով հայերի մնացած երկու պահանջները: Հայերը չպէտք է ընկնեն անընդհատ թիւ մէկ պահանջի վրայ մնալու թուրքական թակարդը: Քանի որ ցեղասպանութիւնն արդէն ճանաչուել է, նրանք պէտք է անմիջապէս անցնեն երկրորդ եւ երրորդ պահանջներին: Չկայ այնպիսի նախապայման, թէ հայերը կարող են իրաւական քայլերի դիմել միայն այն բանից յետոյ, երբ թուրքերը, կամ ԱՄՆ-ը, կամ որեւէ մէկ ուրիշը կը ճանաչեն Ցեղասպանութիւնը: Հայերը պէտք է իրենց պահանջները ներկայացնեն համապատասխան պետական եւ միջազգային դատարանների անկախ այն բանից, թէ արդեօ՞ք թուրքերը ճանաչում են Ցեղասպանութիւնը: Արդեօ՞ք կարելի է խօսել արդարադատութեան յաղթանակի մասին, երբ որւեէ մէկը սպանում է քո ընտանիքը, իսկ հանցագործի սերունդները, որոնք ապրում են քո հողակտորի վրայ, 100 տարի յետոյ պարզապէս ընդունում են, որ իսկապէս այդպիսի ոճիր տեղի ունեցել է: Դուք պարզապէս շնորհակալությու՞ն կհայտնեք մարդասպանի սերունդներին հանցանքը ճանաչելու համար, թէ՞ կջանաք յետ ստանալ ձեր ընտանիքից հափշտակված ունեցուածքը: Թուրքերի կամ ուրիշների կողմից Ցեղասպանութեան ճանաչումը հայերի համար ուրախությունից թռչկոտելու առիթ չէ: Ցեղասպանութիւնն անժխտելի փաստ է: Հայերը գիտեն, որ դա տեղի է ունեցել: Քաղաքակիրթ աշխարհը գիտէ, որ դա տեղի է ունեցել: Շատ թուրքեր նույնպես գիտեն, որ այն տեղի է ունեցել: Պատմական փաստի ճանաչումը չի կարելի որպէս պահանջ դիտարկել: Արդարադատութիւնը պահանջում է, որ հանցագործը պատժուի, փոխհատուցումները վճարուեն, իսկ ցեղասպանութեան արատաւոր ճանապարհով ստացուած պտուղները վերադարձուեն իրենց օրինական տերերին: Ակնյայտ է, որ թուրքերը չեն պատրաստւում կամաւոր վերադարձնել հայկական հողերը` թէեւ այդ տարածքների նկատմամբ հայերի պահանջն արդար է: Ոչ ոք մի մատնաչափ հող էլ չի տայ ուրիշին, մինչեւ նրան չստիպեն դա անել: Այսպիսով, ինչպե՞ս է այսպիսի պահանջն ի կատար ածուում: Դրան կարելի է հասնել մշտարթուն պահելով յոյսն ու երազանքը եւ դրանք փոխանցելով սերնդե սերունդ, ինչպէս արեցին հրեաները` երկու հազար տարի շարունակ հռչակելով` «Յաջորդ տարին` Երուսաղեմում»: Պատմական հողերը վերականգնելու արդար երազանքը կարող է չքանալ, հենց որ հայերը կորցնեն ամէն մի հոյս եւ միակողմանիօրէն հրաժարուեն իրենց երազանքից: Պատմութեան մէջ դեռ չի եղել մի երկիր, որի սահմանները փոփոխված չլինեն: Հզօր կայսրութիւնները եկել եւ գնացել են: Նոյն կերպ եւ Թուրքիայի Հանրապետութեան սահմանները հավիտյան նոյնը չեն լինելու: Ոչ ոք չգիտէ, թէ ինչ կարող է պատահել 30 կամ 300 տարի յետոյ, սակայն եթէ հայերն այժմ հրաժարուեն իրենց պահանջներից, նրանք ընդմիշտ կկորցնեն որեւէ բան յետ բերելու հնարաւորութիւնը: Հայերը պէտք է շարունակ հիշեցնեն իրենց սերունդներին, որ իրենցից հանիրաւի խլուած հողերը ի վերջոյ վերադարձուելու են օրինական տերերին: Ցեղասպանութեան ճանաչումը պահանջելու փոխարէն հայերը պէտք է հետամուտ լինեն արդարադատութեան:
  -   Յօդուածներ