ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՍԶՈՒ<br /> ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՍԶՈՒ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ

  • 30-11-2007 20:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Եւրոպայի սովորական զինուած ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) գործողութիւնը Ռուսաստանի Դաշնութեան կողմից կասեցնելու մասին» դաշնապետական օրէնքը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեղեկացրել է Կրեմլի մամլոյ ծառայութիւնը: Օրէնքը Պետդուման ընդունել էր 2007 թուականի նոյեմբերի 7-ին, իսկ Դաշնութեան խորհուրդը դրան հաւանութիւն էր տուել 2007 թուականի նոյեմբերի 16-ին: Դաշնապետական օրէնքով դադարեցւում է ԵՍԶՈՒՊ գործողութիւնը, որ ստորագրուել է Փարիզում 1990 թուականի նոյեմբերի 19-ին:
  -   Միջազգային