ԱՐՄԷՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է<br /> ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԷՍ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆ<br />


ԱՐՄԷՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ. ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է
ԴԻՏԱՐԿԵԼ ՈՐՊԷՍ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹԻՒՆ

  • 30-11-2007 16:27:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական մշակոյթի եւ արուեստի մի խումբ անուանի գործիչներ նոյեմբերի 30-ին հանդիպում ունեցան Երեւանի Պետական համալսարանի ուսանողութեան հետ: Ռուսաստանից ժամանած պատուիրակութեան կազմում էին մոսկվաբնակ կինոռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը, հռչակաւոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմէն Ջիգարխանյանը, Ռուսաստանի Դաշնութեան մշակոյթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալութեան ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, «Էրմիտաժի» տնօրէն Միխայիլ Պիատրովսկին, դերասաններ Իգոր Կոստոլեվսկին, Վենիամին Սմեխովը, Մոսկուայի Երգիծանքի թատրոնի ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը եւ «Օգոնյոկ» ամսագրի գլխաւոր խմբագիր Վիկտոր Լոշակը: Նշենք, որ նախօրէին «Մոսկուա» կինոթատրոնում կայացել էր Գ.Գյարդուշյանի նոր` «Ռուդը եւ Սեմը», ֆիլմի պրեմիերան, որի գլխաւոր դերում նկարահանուել է Ա.Ջիգարխանյանը: Մ.Շվիդկոյը, խօսելով հայ-ռուսական մշակոյթային կապերի մասին, ընդգծեց, որ ռուսական կինոյի ինտելեկտուալների մեծ մասը հայկական արմատներ ունի: Ա.Ջիգարխանյանն իր հերթին նշեց, որ հպարտ է հայ լինելու համար: Նա նաեւ յայտարարեց, որ կարիք չկայ հայ ժողովրդին համոզել, որ բարեկամութիւն անի ռուս ժողովրդի հետ, որովհետեւ հայերը լաւ գիտեն թէ' ռուս ժողովրդին եւ թէ' Ռուսաստան երկիրը: Հայ-ռուսական բարեկամութիւնը, նրա համոզմամբ, օրինաչափութիւն է:
  -   Մշակոյթ