ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՅԱՂԹՈՂ Է
ՃԱՆԱՉՈՒԵԼ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽԵԱՆԻ ՆԿԱՐԸ
29-11-2007 20:45:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Տնտեսական եւ
սոցիալական հարցերի, Հանրային տեղեկատուութեան եւ ՄԱԿ-ի Փոստային
վարչութիւնների կողմից 2007թ.-ի գարնանը յայտարարուած երեխաների
նկարչութեան միջազգային մրցոյթին Հայաստանից մասնակցել են մօտ 475
երեխաներ: Մրցոյթի նպատակն էր ընտրել 6 նկարներ «Մենք կարող ենք
վերջ դնել աղքատութեանը» թեմայով 2008թ. ՄԱԿ-ի դրոշմանիշի
ձեւաւորման համար: Յաղթող ճանաչուած նկարների թւում է նաեւ
հայաստանցի 13 տարեկան Մարիամ Մարուխեանի աշխատանքը: Բացի այդ,
հայաստանցի երկու երեխաների աշխատանքներ արժանացել են
Շնորհալիների, 1-ը` Արժանահիշատակության վկայականների, 6-ը`
Մասնակցի շնորհակալագրերի:
Հայաստանում այդ մրցոյթը կազմակերպել էին ՄԱԿ-ի Հանրային
տեղեկատուութեան վարչութեան երեւանեան գրասենեակը եւ ՄԱԿ-ի Հայկական
ասոցիացիան: Ինչպէս նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի հայաստանեան
գրասենեակում կազմակերպուած միջոցառմանը նշեց ասոցիացիայի նախագահ
Կարեն Ասատրեանը, նկարչութեան մրցոյթին մասնակցել են աւելի քան 12
հազար երեխաներ ամբողջ աշխարհից: Նկարները ներկայացուել են Նյու
Յորքում հոկտեմբերի 17-ին` Աղքատութեան վերացման միջազգային օրուայ
հիշատակման ժամանակ: Նշուեց նաեւ, որ ամենաբարձր մասնակցութիւնը
ցուցաբերել են Նորուեգիան, ԱՄՆ-ն, Պորտուգալիան, Հոլանդիան,
Հայաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան: