ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՈՒԵՆ<br /> ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ<br />


ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՈՒԵՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

  • 28-11-2007 18:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԱՆՆԱՊՈԼԻՍ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինա-իսրայելական բանակցութիւնները կվերսկսուեն դեկտեմբերի 12-ին: Այս մասին յայտարարել են Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը եւ Պաղեստինի ինքնավարութեան ղեկավար Մահմուդ Աբբասը Աննապոլիսում աւարտուած համաժողովի համատեղ յայտարարութեյան մէջ: Բանակցութիւնների նպատակը, նշել են նրանք, «մինչեւ 2008 թուականի վերջը» խաղաղ պայմանագրի կնքումն է: «Մենք մեր վճռականութիւնն ենք յայտնում վերջ դնելու արիւնայեղութեանը, տառապանքներին եւ մեր ժողովուրդների միջեւ տասնամեակների հակամարտութեանը, ավետելու ազատութեան, անվտանգութեան, արդարութեան, արժանապատվության, յարգանքի եւ փոխադարձ ճանաչման վրայ հիմնուած խաղաղութեան նոր դարաշրջանի մասին»,- ասւում է փաստաթղթում: Աբբասը եւ Օլմերտը նաեւ պայմանաւորուել են իւրաքանչիւր երկու շաբաթը մէկ շարունակել կոնսուլտացիաները` բանակցութիւնների ընթացքը վերահսկելու եւ անհրաժեշտ ցանկացած օգնութիւն դրանց առաջխաղացման համար առաջարկելու նպատակով:
  -   Միջազգային