ՖՐԱՆՍԻԱՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է 18 ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ<br /> ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾՈՎ<br />


ՖՐԱՆՍԻԱՑԻ ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է 18 ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾՈՎ

  • 28-11-2007 17:00:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիական Միլուզ քաղաքում ձերբակալուել է 68-ամեայ մի տղամարդ, որը մեղադրւում է 18 սպանութիւններ կատարելու մէջ, հաղորդում է «Ֆրանս-ինֆո» ռադիոկայանը: Ռադիոկայանի տեղեկութիւններով, յանցագործութիւնները կատարուել են 1980-2002 թուականներին: Կասկածեալի զոհերը եղել են առաւելապէս համասեռամօլներ: Թոշակառուն վերցուած է կալանքի տակ: Ինչպէս հաղորդւում է, նրա յանցակիցը արդէն իսկ բանտում պատիժ է կրում սպանութեան մեղադրանքով: Կասկածեալը նկարիչ է: Հանցագործությունների մեծ մասը նա կատարել է Էլզասի շրջանում, չորսը` Ֆրանշ-Կոմտեի շրջանում եւ երեքը` Փարիզի շրջակայքում:
  -   Միջազգային