ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ<br /> ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՒ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՒ

  • 28-11-2007 16:34:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տրիպոլիում, Լիբանանի հիւսիսում, նոյեմբերի 27-ի երեկոյեան բախումներ են սկսուել ընդդիմութեան եւ կառավարող կոալիցիայի կողմնակիցների միջեւ: Նախնական տուեալներով, զոհուել է երկու եւ վիրաւորուել եօթ մարդ: Ըստ տեղեկութիւնների, Աբի Սամրա թաղամասում տեղի ունեցած ընդհարումները հրահրել են «Թաուհիդ» շարժման արմատականները եւ Սաադ Հարիրիի խորհրդարանական մեծամասնութեան դաշինքը պաշտպանող «Քաթայիբ Թարաբլուս» երիտասարդական կուսակցութեան անդամները: Ոստիկանութեանը եւ բանակային պարեկներին կեսգիշերի մօտ յաջողուել է վերականգնել կարգուկանոնը: 370 հազարանոց քաղաքում սահմանուել է պարետային ժամ:
  -   Միջազգային