ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԽՍՀՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ<br /> ՆԱՏԱԼՅԱ ԴՈՒՐՈՎԱՆ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԽՍՀՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ
ՆԱՏԱԼՅԱ ԴՈՒՐՈՎԱՆ

  • 27-11-2007 20:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կեանքի 74-րդ տարում այս գիշեր հիւանդանոցում վախճանուել է ԽՍՀՄ եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Նատալյա Դուրովան` հռչակաւոր վարժեցնող Վլադիմիր Դուրովի թոռնուհին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նատալյա Դուրովան ծնուել է 1934 թուականի ապրիլի 13-ին կրկէսի արտիստների ընտանիքում: Նրա ձիրքը դրսեւորւում է դեռ չորս տարեկանում, երբ առաջին անգամ իր հոր` Եուրի Դուրովի հետ կրկէսի ասպարէզ է դուրս գալիս: Կենդանիների հետ աշխատանքին նա նուիրել է իր կեանքի աւելի քան 60 տարին:
  -   Միջազգային