ՍՈՒԴԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԻՍԼԱՄԻՆ<br /> ՎԻՐԱՒՈՐԱՆՔ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»<br />


ՍՈՒԴԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԻԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է «ԻՍԼԱՄԻՆ
ՎԻՐԱՒՈՐԱՆՔ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

  • 27-11-2007 16:55:00   |   |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանում «Մուհամմեդ մարգարեին վիրաւորելու համար» ձերբակալուել է Մեծ Բրիտանիայի հպատակ, 54-ամեայ ուսուցչուհի Ջիլիան Գիբբոնսը: Ըստ տեղեկութիւնների, Խարտումի դպրոցներից մէկի անգլերէնի ուսուցչուհին ձերբակալուել է երկրի կրթութեան նախարարութեանը ներկայացուած տարրական դասարանների աշակերտների ծնողների բողոքի առնչութեամբ: Նրանք Ջիլիան Գիբբոնսին մեղադրել են «Մուհամմեդ մարգարեին ծաղրելու» մէջ: Գիբբոնսի «մեղքն» այն է, որ դպրոցական ծրագրի շրջանակում, որը ներառում է խաղի տարրեր, նա երկրորդ դասարանի աշակերտներին առաջարկել է անուն մտածել փափուկ խաղալիքի համար: Աշակերտների մեծ մասը կողմ է եղել, որպէսզի աղջիկներից մէկի դասարան բերած արջուկին տան «Մուհամմեդ» անունը: Սուդանյան օրէնքների համաձայն, որ հիմնուած են շարիաթի վրայ, Գիբբոնսի «մեղքն» ապացուցվելու դէպքում, նա կարող է դատապարտուել մտրակի 40 հարուածի:
  -   Միջազգային