ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՇՈՒԻ ԿԱՌՆԻ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է<br /> ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է<br /> ՊՈՒՏԻՆԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՇՈՒԻ ԿԱՌՆԻ ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԵԱՀԿ-Ն ՀՐԱԺԱՐՈՒԵԼ Է
ԴԻՏՈՐԴՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՅԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ՊՈՒՏԻՆԸ

  • 26-11-2007 19:50:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները կառուցելիս Ռուսաստանը հաշուի կառնի, որ ԵԱՀԿ-ն հրաժարուեց դիտորդներ ուղարկել Ռուսաստանում անցկացուելիք ընտրութիւններին Վաշինգտոնի յանձնարարականով, նախազգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Մեր ունեցած տեղեկութիւններով, հերթական անգամ դա արուել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի յանձնարարականով, եւ դա մենք հաշուի կառնենք այդ երկրի հետ մեր միջպետական յարաբերութիւններում»,- ասել է Պուտինը:
  -   Միջազգային