ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄՏԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՄՏԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

  • 26-11-2007 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտիմայնսիյսկ քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Նոկաուտ» մրցակարգով աշխարհի գաւաթի հերթական խաղարկութիւնը: Աշխարհի ներկայիս գաւաթակիր Լեւոն Արոնեանը առաջին փուլի 2 պարտիաներում յաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ, արգենտինացի Խուան Պաբլո Հոբարիկային եւ մտաւ 2-րդ փուլ: Հայաստանի շախմատիստներից աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Յակոբեանը առաջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Անտոն Ֆիլիպովի (Ուզբեկստան), մինչեւ 20 տարեկանների 2006թ աշխարհի չեմպիոն Զաւէն Անդրիասեանը` գրոսմայստեր Ալեքսանդր Պոնիշչուկի (ԱՄՆ), իսկ ամերիկաբնակ Վարուժան Յակոբեանը` Միխայիլ Ռոյզի (Իսրայել) հետ: Նշուած երեք շախմատիստները հոկտեմբերի 26-ին նոյն մրցակիցների հետ կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ 2 պարտիա: Եթէ կրկին ոչ-ոքի գրանցուի, ապա յաղթողին որոշելու համար, մրցակարգի համաձայն, կանցկացուի կայծակնային պարտիա:
  -   Սպորտ