ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ<br /> 2-ԻՆ<br />


ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ 2008 ԹՈՒԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ
2-ԻՆ

  • 26-11-2007 17:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դաշնութեան խորհուրդը ՌԴ նախագահի ընտրութիւնները նշանակել է 2008 թուականի մարտի 2-ին: Համապատասխան որոշումը վերին պալատի նիստում ընդունուել է միաձայն: ՌԴ Սահմանադրութեան 81-րդ յօդուածի 1-ին մասի համաձայն, ՌԴ նախագահը ընտրվում է չորս տարով Ռուսաստանի քաղաքացիների կողմից գաղտնի քուէարկութեամբ համընդհանուր հաւասար եւ ուղիղ ընտրական իրաւունքի հիման վրայ: ՌԴ նախագահի ընտրութիւնները 2008 թուականի մարտի 2-ին նշանակելու մասին Դաշնութեան խորհրդի որոշումը կհրապարակուի նոյեմբերի 28-ին:
  -   Միջազգային