ՌԴ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է<br /> ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ<br />


ՌԴ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է
ԱՌԱՋԱԴՐՈՒԵԼ

  • 23-11-2007 21:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ին դաշնապետական բիւջէից աւելի քան 43 մլն դոլարի հափշտակման փորձ կատարելու պաշտօնական մեղադրանք է առաջադրուել ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին յայտնել է նրա փաստաբան Իգոր Պաստուխովը: ՌԴ դատախազութեանն առընթեր քննչական յանձնաժողովը եւս հաստատել է մեղադրանքի առաջադրման փաստը: «Ստորչակն այսօր հարցաքննուել է որպէս մեղադրեալ: Նա համաձայն է ցուցմունքներ տալ, համագործակցել նախաքննութեան հետ, սակայն իր մեղքը չի ընդունում»,- ասել է Պաստուխովը: Մեղադրեալը պնդում է, որ «չի կատարել ոչ մի հանցագործութիւն, այլ կատարել է իր ծառայողական պարտականութիւնները»: Քննութեան տուեալներով, Ստորչակը եւ գործի միւս դերակատարները ստեղծել են կազմակերպուած խումբ` «Սոդէքսիմ» ընկերութեան կրած ծախսերը փակելու պատրուակով դաշնապետական բիւջէից դրամական միջոցների հափշտակման նպատակով: Խօսքը 43 մլն 400 հազար դոլար գումարի մասին է:
  -   Միջազգային