2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՎ ԿԱՒԱՐՏԻ ԻՐ ԶՕՐՔԵՐԻ<br /> ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԻՐԱՔԻՑ, ԲԱՅՑ ԿՄՆԱՅ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ<br />


2008 ԹՈՒԱԿԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԵՎ ԿԱՒԱՐՏԻ ԻՐ ԶՕՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԻՐԱՔԻՑ, ԲԱՅՑ ԿՄՆԱՅ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

  • 23-11-2007 19:46:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թուականին Լեհաստանը կսկսի եւ կաւարտի իր զօրքերի դուրսբերումը Իրաքից: Այս մասին յայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը: Տուսկը աւելացրել է, որ լեհական զորակազմը Իրաքից դուրս կբերուի դաշնակիցների հետ խորհրդակցելուց յետոյ: «Մէկ տարի անց, այս նոյն ժամանակ, այստեղ` Սեյմում, ես ձեզ կասեմ, որ մեր առաքելութիւնը Իրաքում աւարտուած է»,- ասել է վարչապետը: Այդուհանդերձ, շարունակել է Տուսկը, Լեհական զօրքերի առաքելութիւնը Աֆղանստանում «վկայում է Լեհաստանի, որպէս ՆԱՏՕ-ի անդամ պետութեան յուսալիութեան մասին, ուստի եւ կշարունակուի»: Տուսկը նկատել է, որ Աֆղանստանում լեհ զինվորները պայքար են մղում թմրադեղերի արտադրութեան դէմ, որ այնտեղից փոխադրւում են ի թիւս այլ երկրների նաեւ հենց Լեհաստան:
  -   Միջազգային