ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ<br /> ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ
ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 22-11-2007 18:13:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Երրորդ կոմիտէի շրջանակում ընդունուել է բանաձեւ, որը դատապարտում է Բելոռուսիային մարդու իրաւունքների խախտման համար: Փաստաթղթի օգտին քուէարկել են 68 պետութիւններ, դէմ` 32, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Փաստաթուղթը, որի համահեղինակ են 33 պետութիւններ, արտայայտում է «խոր անհանգստութիւն քաղաքական ընդդիմությանը եւ իրավապաշտպաններին լռել ստիպելու համար քրէական արդարադատութեան համակարգի շարունակւող օգտագործման առնչութեամբ, այդ թւում կամայական ձերբակալութեան, պատշաճ ընթացակարգային նորմերի անտեսման եւ ընդդիմութեան առաջատար ներկայացուցիչների եւ իրաւապաշտպանների նկատմամբ փակ դատավարութիւնների ձեւով»: Բանաձեւի նախագծում խոսւում է «դեմոկրատական գործընթացի յետագայ էրոզիայի» մասին եւ հաւաստվում, որ Բելոռուսիայի 2007 թուականի տեղական ընտրութիւնները անցել են ընդդիմությանն ահաբեկելու եւ անկախ ԶԼՄ-ներին ճնշելու մեթոդների օգտագործմամբ:
  -   Միջազգային