Որսի ժամանակ վնասուածք՝ անգզուշութեան պատճառով


Որսի ժամանակ վնասուածք՝ անգզուշութեան պատճառով

  • 29-08-2011 14:01:51   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 27-ին, ժամը 17.10-ին, հիւանդանոցից ոստիկանութեան Ախուրեանի բաժնում հաղորդում է ստացուել, որ հրազէնային վնասուածքով բուժօգնութեան է դիմել 58-ամեայ մի տղամարդ` յայտնելով, որ վնասուածքն ստացել է որսի ժամանակ: Ըստ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի ու լրատուութեան վարչութեան, պարզուել է, որ նա վնասուածքն ստացել է նոյն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մայիսեան գիւղին յարակից դաշտերում որս կատարելու ժամանակ` իրեն պատկանող «Իժ-27» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հարթափող որսորդական հրացանի հետ անզգոյշ վարուելու հետեւանքով պատահաբար արձակուած կրակոցից: Նշանակուել է դատաձգաբանական փորձաքննութիւն: Կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն