«Ճարտարագիտութեան աշխարհը» Դիջիթէք 2011 միջազգային ցուցահանդէսում


«Ճարտարագիտութեան աշխարհը» Դիջիթէք 2011 միջազգային ցուցահանդէսում

  • 29-08-2011 15:26:56   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
 Դիջիթէք միջազգային ցուցահանդէսի «Ճարտարագիտութեան աշխարհ» բաժինն այս տարի կը ներկայացուի աւելի քան 30 հայկական եւ մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերութիւնների կողմից, որոնք հանդէս կը գան տարբեր ծառայութիւններով եւ լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից եւ աւտոմատացումից մինչեւ ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: «Ճարտարագիտութեան աշխարհը» կը ներառի ճարտարագիտական բիզնէս, ճարտարագիտական կրթութիւն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտութեան եւ տեխնիկայի թանգարան բաժինները: Ճարտարագիտական բիզնէս եւ հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կը ներկայանան մտաւոր սեփականութեան իրաւունքի պաշտպանութեամբ զբաղուող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշուապահական եւ այլ կազմակերպութիւններ, որոնք կ'առաջարկեն իրենց ծառայութիւնները նորաստեղծ ճարտարագիտական ընկերութիւններին: Ներկայացուելու էն ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդէն կայացած, այլեւ տասնեակ նորաստեղծ ընկերութիւնների կողմից, որոնց թւում էն Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering, Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions ընկերութիւնները: Նախատեսւում է, որ ցուցահանդէսին կը մասնակցեն թայուանական Դ-լինկ ընկերութեան ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրեան Singapore Technologies Kinetics ընկերութիւնը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս եւ այլ կազմակերպութիւններ: Դիջիթէք ցուցահանդէսի ընթացքում այս տարի առաջին անգամ կ'անցկացուի ՏՏ աշխատանքային տօնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերութիւնները, ինչպէս նաեւ տօնավաճառին մասնակցող միւս ընկերութիւնները, կը սպասեն ինժեներական կրթութիւն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին եւ տեղում կներկայացնէն իրենց ընկերութիւնների թափուր աշխատատեղերը: Արդիւնքում տեղի կ'ունենայ գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ ռէալ հնարաւորութիւն է աշխատանք ձեռք բերելու համար: Տեղեկատուական եւ հեռահաղորկակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամեայ Դիջիթէք միջազգային ցուցահանդէսը տեղի կ'ունենայ ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարէն Դէմիրճեանի անուան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կ'անցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ «Վիւասել-մտս» ընկերութեան պլատինէ հովանաւորութեամբ: Դիջիթէք ցուցահանդէսի ինֆորմացիոն հովանաւորներն էն` Arka լրատուական գործակալութիւնը, Pcnews.am, panorama.am, panarmenian.net, youth.am, ireport.am, banker.am լրատուական կայքերը, «Առաւօտ», «Իրատէս դէ ֆակտոյ», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրէս», «Ռեսպուբլիկա Արմէնիայ», «Ինֆո-մարկետ» թերթերը, «Նոյեան տապան» լրատուական գործակալութիւնը, «Կենտրոն», «Երկիր Մեդիայ» հեռուստաընկերութիւնները: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան Մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնէս ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով: ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 56-ի: Միութեան անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ էն, որոնք մասնաւորապէս ներգրաւուած էն ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում էն առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունէութեան շրջանակներում Իտձմ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնէս միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդէսը, DigiTec բիզնէս ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ