Պարսիկ աղջիկների թրաֆիքինգ դէպի Ադրբեջան


Պարսիկ աղջիկների թրաֆիքինգ դէպի Ադրբեջան

  • 08-06-2011 12:21:25   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Արաքս» շաբաթաթերթ Թեհրան, 08.06.2011 Իրանական «Ջաւան», «Թաբնաք» եւ մի քանի այլ կայքէջերի հաղորդման համաձայն, վերջին տարիներում բաւականին աղմուկ էր բարձրացուել պարսիկ երիտասարդ կանանց դէպի Դուբայ թրաֆիքինգի հարցով, ինչի առիթով ԻԻՀ արտգործ նախարարութեան պատասխանատուները պարտաւորուած հակազդեցութիւն ցուցաբերեցին: Իսկ լրիւ վերջերս ըստ «Նեդայէ Էնղելաբ» լրատուական կայքէջի` մտահոգիչ լուրեր են տարածւում այն մասին, որ երիտասարդ պարսիկ աղջիկներն ու կանայք այս անգամ դէպի Ադրբեջան տանող թրաֆիքինկի զոհ են դառնում: Նոյն աղբիւրի համաձայն, «Կաւատութեամբ ու անբարոյականութեամբ զբաղուող բանդաները սուտ խոստումներով խաբում են երիտասարդ կանանց եւ անիրական յոյսեր ներշնչելով նրանց յայտնաբերում են իրենց ձուղակում, ներքաշում մոլութեան մէջ եւ ապա տուրիստական խմբերի անուան տակ օրինաւոր կերպով նրանց երկրից դուրս ուղարկում եւ սեռական չարաշահման համար վաճառքի հանում Ադրբեջանում եւ Արեւելեան Եւրոպայում»: Վերոնշեալ կայքէջերը պնդում են, որ «ԻԻՀ արտգործնախարարութեան եւ Աշխարհատեսութիւն կազմակերպութեան անպատասխանատու վերաբերմունքը պատճառ է դարձել անբարոյական այդ կառոյցները, խաբելով երիտասարդ կանանց եւ աղջիկներին, ազատօրէն շարունակեն իրենց գործունէութիւնը»:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը