Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տուել
08-06-2011 09:09:00 | | Միջազգային
Բրազիլայում նախագահի աշխատակազմի ղեկավար Անտօնիոյ Պալոչչին երեքշաբթի օրը հրաժարական է տուել: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիօկայանը, հարժարականի պատճառ են դարձել տեղական Զլմ-ներում տարածուած լուրերը, ըստ որոնց վերջին 4 տարիներին նրա ունեցուածքը 20 անգամ մեծացել է: Պալոչչին յայտարարել է, որ թէեւ դատախազութիւնը պաշտօնապէս հաստատել է իր բոլոր եկամուտների օրինական լինելը, ինքը որոշել է հրաժարական տալ, որպէսզի ստուեր չգցի նախագահ Դիլմայ Ռուսեֆի եւ նրա կառավարութեան հեղինակութեան վրայ:
Նշենք, որ Անտօնիոյ Պալոչչին նախկինում զբաղեցրել է Բրազիլիայի Ֆինանսների նախարարի պաշտօնը։