Կաթնամթերքի հումքի գները մինչեւ 50% թանկացել են


Կաթնամթերքի հումքի գները մինչեւ 50% թանկացել են

  • 01-09-2011 11:28:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Աշտարակ կաթ» ընկերութիւնը, արձագանքելով սեփական արտադրութեան որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին, անհրաժեշտ է համարում տալ հետեւեալ պարզաբանումը: «Աշտարակ կաթ» ընկերութիւնը, սերտօրէն համագործակցելով կաթ մթերող 6000-ից աւելի ֆերմերների եւ գիւղացիական տնտեսութիւնների հետ, նրանցից 2011թ–ի ընթացքում կաթ է մթերել մօտ 35%-ով աւելի բարձր գնով, քան 2010 թ. նոյն ժամանակաշրջանում: Անգամ հաշուի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկայ են ամէն տարի (թէ աճի, թէ նուազման ուղղութեամբ), նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշուած աճը մշտապէս պահպանուել է նոյն մակարդակի վրայ: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ ժամանակահատուածում 10-50%-ով աճել են ներկրուող հումքի, փաթեթաւորման նիւթերի եւ վառելիքի գները: Յատկանշական է, որ ինքնարժէքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլուել ,աշտարակ կ'աթէ ընկերութեան արտադրատեսականու գների վրայ: Պատճառն այն է, որ ընկերութիւնը միշտ ուշադրութեան կենտրոնում է պահել իր սպառողների շահերը, գների կայունութիւնը պահպանելով զուտ իր շահոյթի նուազեցման հաշուին, իսկ որոշ դէպքերում նաեւ` վնասներ կրելով: Կաթնամթերքի ինքնարժէքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցաւոտ հետեւանքները հնարաւորինս մեղմելու համար ,աշտարակ կ'աթէ ընկերութիւնը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում, ընկերութեան արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժէք չլինել կաթնամթերքի ինքնարժէքի բարձրացմանը: «Աշտարակ կ'աթըէ հանդիսանալով հայրենական արտադրող եւ խոշոր հարկատու ընկերութիւն` այսուհետ եւս ջանք չի խնայելու տեղական արտադրութեան զարգացմանը նպաստելու գործում` միեւնոյն ժամանակ շարունակելով հաշուի առնել թե' սպառողների, թե' գործընկերների, եւ թե' ընկերութեան շահերը: ,աշտարակ կ'աթէ ընկերութեան մամուլի ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն