Հայաստանի Հանրապետութեան 20-րդ տարելիցին նուիրուած համերգ Լոնդոնում<br /> <br />


Հայաստանի Հանրապետութեան 20-րդ տարելիցին նուիրուած համերգ Լոնդոնում

  • 03-09-2011 14:09:13   |   |  Մշակոյթ
Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում տեղի ունեցաւ «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) վերնագրով համերգ` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան 20-րդ տարելիցին: Հայաստանի մշակոյթի նախարարութեան, Լոնդոնում Հայաստանի դեսպանութեան եւ Միացեալ Թագաւորութիւնում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքոյ միջոցառումը կազմակերպել էին անուանի Ինուէրս (Inverse) եւ Ղազար-գալայ մշակութային ընկերութիւնները: Համերգի ծրագրում ընդգրկուած էին Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւնները եւ երիտասարդ կոմպոզիտոր Կարէն Գրիգորեանի հեղինակային գործերը, որոնք կատարեցին Ֆիլհարմոնիայ նուագախմբի (Philarmonia Orchestra) ջութակահար Կարէն Շահգելդեանը, ֆլեյտահար Նելի Մանուկեանը, կիթառահար Վարդան Գաբոյեանը, թաւջութակահար Բեն Ասատրեանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյեանը եւ Արթուր Բոբիկեանը, մասնակցեց նաեւ Ջիւս անսամբլը: Շուրջ 2000 հանդիսատես մասնակցեց միջոցառմանը, որին ներկայ էին նաեւ Մթ-ում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների, բրիտանական քաղաքական, հասարակական եւ մշակութային ոլորտի եւ բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ:
  -   Մշակոյթ