Տեղի ունեցաւ հայ-քոււեյթական միջկառավարական յանձնաժողովի հայկական կազմի նիստը<br /> <br />


Տեղի ունեցաւ հայ-քոււեյթական միջկառավարական յանձնաժողովի հայկական կազմի նիստը

  • 06-09-2011 17:08:12   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, հայ-քոււեյթական տնտեսական եւ տեխնիկական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Արմէն Գէորգեանի մօտ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցաւ յանձնաժողովի հայկական կազմի նիստը: Քննարկուեցին հոկտեմբերին Երեւանում անցկացուելիք միջկառավարական յանձնաժողովի առաջին նիստի հետ կապուած հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ պաշտօնական հանդիպումների եւ բարձր մակարդակով այցելութիւնների ընթացքում քոււեյթական կողմը Հայաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելու եւ կառուցողական համագործակցութիւն հաստատելու պատրաստակամութիւն է յայտնել: Դրա համար առկայ են անհրաժեշտ նախադրեալներ. Քոււեյթում ՀՀ դեսպանատունն արդէն լիարժէք գործում է, իսկ առաջիկայում Հայաստանում նախատեսւում է Քոււեյթի դեսպանատան բացումը, ինչը նոր որակ կը հաղորդի երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը: Ա.Գէորգեանը կարեւորեց յանձնաժողովի նիստի ընթացքում կոնկրէտ ոլորտներում գործնական ծրագրերի քննարումը: Երկկողմ համագործակցութեան առումով հեռանկարային են համարւում էներգետիկայի, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան, քաղաւիացիայի, կրթութեան ու մշակոյթի եւ մի շարք այլ ոլորտներ: Նիստի շրջանակում հիւրերը հնարաւորութիւն կ'ունենան ծանօթանալ գործարար եւ ներդրումային միջավայրին, հայկական վերամշակող արտադրութեանը: Քոււեյթը համարւում է ներմուծող երկիր, եւ վերջինիս շուկան բաց է նաեւ հայկական արտադրատեսակների համար: Յանձնաժողովի անդամներին յանձնարարուեց առաջարկներ ներկայացնել յանձնաժողովի առաջին նիստի ծրագրի վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն