Ադրբեջանում գնաճն աւելի մեղմ է, քան Հայաստանում


Ադրբեջանում գնաճն աւելի մեղմ է, քան Հայաստանում

  • 07-06-2011 11:50:30   | Հայաստան  |  Տնտեսութիւն
 ԱՊՀ երկրների սպառողական շուկայում գնաճը 2011 թուականի յունուար-ապրիլ ամիսներին կազմել է 4,7%: Ամէնից շատն այդ ժամանակահատուածում գներն աճել են Բելառուսում՝ 10,9%: Այդ մասին յայտնում են ռուսաստանեան աղբիւրները՝ վկայակոչելով ԱՊՀ վիճվարչութեան տուեալները: Ղրղզստանում չորս ամիսներին գներն աւելացել են 6,8%, Տաջիկստանում՝ 6,1%, Հայաստանում՝ 5%, Ուկրաինայում՝ 4,7%, Ռուսաստանում եւ Մոլդովայում՝ 4,3%, Ղազախստանում՝ 4,2% եւ Ադրբեջանում 3,9%: 2010 թաւականի առաջին չորս ամիսներին ԱՊՀ երկրներում գնաճը կազմել էր 5,3%: Արդիւնաբերական արտադրութեան ծաւալները ԱՊՀ երկրներում հաշուետու շրջանում անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել է 6,2%. Արտադրութեան աճի առաւել մեծ ցուցանիշներ է արձանագրել Բելառուսը՝ 12,9%, Ուկրաինան՝ 8,5%, Հայաստանը՝ 6,4% եւ Ղազախստանը՝ 6,1%. Միայն Ադրբեջանում է արձանագրուել այդ ցուցանիշի նուազում՝ 0,9%. Ռուսաստանում նոյնպէս արդիւնաբերական արտադրութեան աճ է արձանագրուել 5,5% –ի չափով: Անցած տարի նոյն ժամանակահատուածում արդիւնաբերական արտադրութեան աճ էր արձանագրուել 7,8%–ի չափով:
  -   Տնտեսութիւն