Զանզիբարի իշխանութիւնները եռօրեայ սուգ են յայտարարել նախօրէին խորտակուած լաստանաւի 200 ուղեւորի մահուան կապակցութեամբ :
MV Spice լաստանաւը Զանզիբարից Տանզանիայ ուղեւորութեան ժամանակ խորտակուել է Տանզանիայի արեւելեան ափամերձ տարածքում :
Ուղեւորների յստակ թիւը յայտնի չէ, սակայն, ըստ BBC գործակալութեան, այն գերազանցում էր 600 հոգու սահմանը : Ուղեւորներից շատերն ընտանիքներ էին, որոնք երեխաների հետ վերադառնում էին արձակուրդից :
Վերջին տուեալներով, զոհուածներից 28 հոգու դիակ դեռ անյայտ է :