Բեւեռլի Հիլսում աճուրդի են հանուել Մայքլ Ջեքսոնի եւ համաշխարհային այլ փոփ-աստղերի իրերը


Բեւեռլի Հիլսում աճուրդի են հանուել Մայքլ Ջեքսոնի եւ համաշխարհային այլ փոփ-աստղերի իրերը

  • 07-06-2011 10:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 Համաշխարհային փոփ-աստղերի աւելի քան 600 իրեր` երաժշտական գործիքներից մինչեւ պլատինէ սկաւառակներ ու մրցանակներ, աճուրդի են հանուել Լոս Անջելեսում (Կալիֆորնիայի նահանգ): Ինչպէս նշում է vesti.ru-ն, աճուրդին ներկայացուած են Մայքլ Ջեքսոնի, Էլուիս Փրեսլիի, Բոբ Դիլանի, Էրիկ Քլափթօնի, Մադոննայի, Օզի Օսբորնի, Ֆրենկ Սինատրայի, Բրիւս Սփրինգսթինի, Ջիմի Հենդրիքսի եւ այլ յայտնի երաժիշտների իրերը։ «Julien okshnz» աճուրդի տան կազմակերպիչները ուշադրութիւն են հրաւիրել, իրենց կարծիքով, ամենաթանկարժէք իրի վրայ` Մայքլ Ջեքսոնի սեւ կաշուէ բաճկոնի, որով երգիչը նկարահանուել է «Թրիլլեր» տեսահոլովակում: Բաճկոնը գնահատւում է 400 հազար դոլար: Աճուրդին հնարաւոր է գնել նաեւ Սփրինգսթինի ջինսէ բաճկոնն ու երկարաճիտք կօշիկները, Սինատրայի «Եագուար» մակնիշի 1986թ.-ի արտադրութեան աւտոմեքենան, Ջոնի Քեշի հագուստներից եւ ձեռագրերից, կոտրուած կիթառ Քլեփթօնի ստորագրութեամբ եւ այլն: Աճուրդը կայանալու է Բեւեռլի Հիլսում յունիսի 25-26-ին:
  -   Միջազգային