14-09-2011 15:57:09 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ
14 սեպտեմբերի
Թուրքիան փորձում է նոր դեր խաղալ Միջին Արեւելքում եւ Արաբական աշխարհում: Թուրքիայի իշխանաւորները անգամներ յայտնել են, թէ մինչեւ 2023 թւականը, երբ լրանում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը, այդ երկրին ուզում են դարձնել մի մեծ ուժ տարածաշրջանում, այսինքնª Միջին Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Բալկանում եւ Հիւսիսային Աֆրիկայում, մէկ խօսքովª վերագտնել իրենց ուժն ու դերը, այն, ինչ ունէին դարեր առաջ, որպէս Օսմանական պետութիւն եւ Իսլամական աշխարհի դերակատարներից մէկը:
Պարզ է, որ Թուրքիան իր այդ ծրագրերը գործադրելու համարª հէնց այժմւանից սկսել է քայլեր վերցնել ու դեռ աւելինª վերջին տարիներում քայլում է այդ ուղղութեամբ, որ Իսլամական աշխարհում մեծ դերակատար լինի. մի քանի օրինակª
2006 թւականին ?Իսլամական եղբայրութիւն? կամ ?Էխւան-օլ-մոսլեմին? (իսլամական եւ քաղաքական ամենահին խմբակցութիւններից, որը հիմնւեց 1928 թւականինª Եգիպտոսում եւ արաբական շատ երկրներում դիտւում էր որպէս ընդդիմադիր կազմակերպութիւն) կազմակերպութիւնը, որ հիմնականում իսլամական հաւատամքներով հաւաքականութիւն է եւ աշխատում է Արաբական աշխարհում, իր միջազգային խորհրդաժողովներից մէկը գումարեց Թուրքիայում եւ ոչ թէª արաբական երկրներում: Նոյնպէս եւ առաջին անգամը լինելովª 2006 թւականին Թուրքիան հիւրընկալեց ?ՀԱՄՄԱՍ?-ի քաղաքական գրասենեակի պատասխանատու Խալեդ Մաշալին (?ՀԱՄՄԱՍ?-ը պաղեստինեան իսլամական կազմակերպութիւն է, որը կառավարում է Գազան): Եւ աւելինª մի քանի ամիս առաջ էլ պաղեստինեան պատասխանատուները ժողով ունեցան Թուրքիայումª ՄԱԿ-ում Պաղեստինեան պետութիւն հռչակելու ուղղութեամբ բանակցութիւններ ունենալու թուրք իշխանաւորների հետ, եւ Թուրքիան էլ խոստացաւ, որ այդ ուղղութեամբ կօգնի պաղեստինցիներինª ՄԱԿ-ում:
Վերջին ամիսների ընթացքում էլ երբ Արաբական աշխարհում սկսւեցին ժողովրդական ընդվզումներըª իրենց երկրների բռնապետերի դէմ, Թուրքիան յարմար վայր դարձաւ արաբ վարչակարգերի ընդդիմադիր ուժերի պատասխանատուների համարª ժողովների գումարման եւ Թուրքիան փորձեց միջնորդ դեր ստանձնել տարբեր ասպարէզներում: Այսպիսովª Թուրքիան փորձում է ոտքի տեղ բացել իր համար Արաբական եւ Իսլամական աշխարհում ու մանաւանդ հիմա որ արաբական երկրներում տագնապներ են ստեղծւել եւ գոյութիւն չունի ազդեցիկ մի ուժ (ինչպիսին էր նախապէս Եգիպտոսը), Թուրքիան փորձում է դառնալ այդ ազդեցիկ ուժը:
Հնարաւոր չէ միաժամանակ բարեկամանալ արաբական երկրների հետ ու նաեւ մօտ ու բարեկամական կապեր ունենալ Իսրայէլի հետ:
2010 թւականի մայիսի վերջերում երբ թուրքական մի նաւ փորձում էր մօտենալ Գազայի ափերին եւ Իսրայէլական ուժերը ընդդիմացան եւ զոհւեցին ութ թուրքեր, Թուրքիա-Իսրայէլ յարաբերութիւնները սկսեցին աւելի սառել: Այդ երկու երկրները տարիներ էր, որ լաւ եւ մօտ յարաբերութիւններ ունէին միմեանց հետª թէ՛ առեւտրի, թէ՛ քաղաքական, եւ թէ՛ զինւորական տեսակէտից:
Անցեալ շաբաթ Թուրքիան յայտարարեց, թէ նւազեցնում է իր դիւանագիտական կապերը եւ սառեցնում է իր զինւորական համագործակցութիւններըª Իսրայէլի հետ: Իսրայէլը մինչ այժմ սառնարիւնութեամբ է դիտել այս բոլորը, նոյնիսկ իսրայէլցի պետական դէմքերը, ինչպէսª արտգործնախարարը եւ պաշտպանութեան նախարարը, յոյս են յայտնել, որ այս երկու երկրները կը վերականգնեն իրենց ներկայի անհաշտ կապերը, իսկ եթէ հարկ լինի, իրենք (Իսրայէլի իշխանաւորները) էլ ամէն քայլի կը դիմեն Թուրքիայի այս ընթացքը չէզոքացնելու կամ ճնշումներ բանեցնելու Թուրքիայի վրայ. օրինակª վերջերս իսրայէլցիները յայտնել են, թէ կապեր են հաստատել Քուրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) Եւրոպայում պատասխանատու դէմքերի հետ կամ եթէ Թուրքիան փորձի Իսրայէլին մեկուսացնել միջազգային բեմից, նրանք (իսրայէլցիները) էլ աշխարհում ունեցած իրենց կապերի ու լաբբիների միջոցով կը փորձեն դէմ գնալ Թուրքիային: Պիտի տեսնել, թէ այս դերասանութիւնների աւարտը մինչեւ որտեղ կը հասնի:?
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ«ալիքե օրաթերթ
14 սեպտեմբերի
Թուրքիան փորձում է նոր դեր խաղալ միջին արեւելքում եւ արաբական աշխարհում: թուրքիայի իշխանաւորները անգամներ յայտնել են, թէ մինչեւ 2023 թւականը, երբ լրանում է թուրքիայի հանրապետութէան հիմնադրման 100-ամէակը, այդ երկրին ուզում են դարձնել մի մեծ ուժ տարածաշրջանում, այսինքնª միջին արեւելքում, կենտրոնական ասիայում, կովկասում, բալկանում եւ հիւսիսային աֆրիկայում, մէկ խօսքովª վերագտնել իրենց ուժն ու դերը, այն, ինչ ունէին դարեր առաջ, որպէս օսմանական պետութիւն եւ իսլամական աշխարհի դերակատարներից մէկը:
Պարզ է, որ թուրքիան իր այդ ծրագրերը գործադրելու համարª հէնց այժմւանից սկսել է քայլեր վերցնել ու դեռ աւելինª վերջին տարիներում քայլում է այդ ուղղութէամբ, որ իսլամական աշխարհում մեծ դերակատար լինի. մի քանի օրինակª
2006 թւականին ?Իսլամական եղբայրութիւն? կամ ?Էխւան-օլ-մոսլեմին? (իսլամական եւ քաղաքական ամենահին խմբակցութիւններից, որը հիմնւեց 1928 թւականինª եգիպտոսում եւ արաբական շատ երկրներում դիտւում էր որպէս ընդդիմադիր կազմակերպութիւն) կազմակերպութիւնը, որ հիմնականում իսլամական հաւատամքներով հաւաքականութիւն է եւ աշխատում է արաբական աշխարհում, իր միջազգային խորհրդաժողովներից մէկը գումարեց թուրքիայում եւ ոչ թէª արաբական երկրներում: նոյնպէս եւ առաջին անգամը լինելովª 2006 թւականին թուրքիան հիւրընկալեց ?ՀԱՄՄԱՍ?-ի քաղաքական գրասենէակի պատասխանատու խալեդ մաշալին (?ՀԱՄՄԱՍ?-ը պաղեստինէան իսլամական կազմակերպութիւն է, որը կառավարում է գազան): եւ աւելինª մի քանի ամիս առաջ էլ պաղեստինէան պատասխանատուները ժողով ունեցան թուրքիայումª մակ-ում պաղեստինէան պետութիւն հռչակելու ուղղութէամբ բանակցութիւններ ունենալու թուրք իշխանաւորների հետ, եւ թուրքիան էլ խոստացաւ, որ այդ ուղղութէամբ կօգնի պաղեստինցիներինª մակ-ում:
Վերջին ամիսների ընթացքում էլ երբ արաբական աշխարհում սկսւեցին ժողովրդական ընդվզումներըª իրենց երկրների բռնապետերի դէմ, թուրքիան յարմար վայր դարձաւ արաբ վարչակարգերի ընդդիմադիր ուժերի պատասխանատուների համարª ժողովների գումարման եւ թուրքիան փորձեց միջնորդ դեր ստանձնել տարբեր ասպարէզներում: այսպիսովª թուրքիան փորձում է ոտքի տեղ բացել իր համար արաբական եւ իսլամական աշխարհում ու մանաւանդ հիմա որ արաբական երկրներում տագնապներ են ստեղծւել եւ գոյութիւն չունի ազդեցիկ մի ուժ (ինչպիսին էր նախապէս եգիպտոսը), թուրքիան փորձում է դառնալ այդ ազդեցիկ ուժը:
Հնարաւոր չէ միաժամանակ բարեկամանալ արաբական երկրների հետ ու նաեւ մօտ ու բարեկամական կապեր ունենալ իսրայէլի հետ:
2010 թւականի մայիսի վերջերում երբ թուրքական մի նաւ փորձում էր մօտենալ գազայի ափերին եւ իսրայէլական ուժերը ընդդիմացան եւ զոհւեցին ութ թուրքեր, թուրքիա-իսրայէլ յարաբերութիւնները սկսեցին աւելի սառել: այդ երկու երկրները տարիներ էր, որ լաւ եւ մօտ յարաբերութիւններ ունէին միմէանց հետª թէ առեւտրի՛, թէ քաղաքակա՛ն, եւ թէ զինւորական տեսակէտի՛ց:
Անցէալ շաբաթ թուրքիան յայտարարեց, թէ նւազեցնում է իր դիւանագիտական կապերը եւ սառեցնում է իր զինւորական համագործակցութիւններըª իսրայէլի հետ: իսրայէլը մինչ այժմ սառնարիւնութէամբ է դիտել այս բոլորը, նոյնիսկ իսրայէլցի պետական դէմքերը, ինչպէսª արտգործնախարարը եւ պաշտպանութէան նախարարը, յոյս են յայտնել, որ այս երկու երկրները կը վերականգնեն իրենց ներկայի անհաշտ կապերը, իսկ եթէ հարկ լինի, իրենք (Իսրայէլի իշխանաւորները) էլ ամէն քայլի կը դիմեն թուրքիայի այս ընթացքը չէզոքացնելու կամ ճնշումներ բանեցնելու թուրքիայի վրայ. օրինակª վերջերս իսրայէլցիները յայտնել են, թէ կապեր են հաստատել քուրդստանի բանւորական կուսակցութէան (PKK) եւրոպայում պատասխանատու դէմքերի հետ կամ եթէ թուրքիան փորձի իսրայէլին մեկուսացնել միջազգային բեմից, նրանք (իսրայէլցիները) էլ աշխարհում ունեցած իրենց կապերի ու լաբբիների միջոցով կը փորձեն դէմ գնալ թուրքիային: պիտի տեսնել, թէ այս դերասանութիւնների աւարտը մինչեւ որտեղ կը հասնի:?
Գրիգոր ղազարէան