Մեկնարկեցին 43-րդ շրջանի Համահայկական խաղերը


Մեկնարկեցին 43-րդ շրջանի Համահայկական խաղերը

  • 14-09-2011 16:09:11   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

  «ալիքե օրաթերթ 14 սեպտեմբերի  սեպտ. 13-ին թեհրանի ?Արարատ? մարզաւանում տեղի ունեցաւ իրանի 43-րդ շրջանի համահայկական խաղերի բացման արարողութիւնն ու բոցավառւեց խաղերի ջահը: Նոյն այս կրակի տակ էլ 10 օր շարունակ պիտի շնչի իրանահայութէան մարզական ոգին: Բացման հանդիսութէանը ներկայ էին ինչպէս համայնքային, նոյնպէս էլª պետական այրեր, յատուկ հրաւէրով ներկայ էր գտնւել նաեւ իրանի մարզանքի եւ երիտասարդութէան հարցերով նախարար դոկտ. աբբասինª փոխնախարար սէյէդ համիդ սաջջադիի ընկերակցութէամբ, թեհրանի քաղաքապետարանի մարզական գրասենէակի նախագահ սէյէդ մոհամմադ հաջ աղամիրը, իրանի իսլ. խորհրդարանի դիւանից պրն. ղաֆուրիֆարդը, իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութէան պատգամաւոր ռոբերտ բէգլարէանը, ներկայ էին նաեւª իրանում հայաստանի դեսպան գրիգոր առաքելէանը, հայաստանում իրանի նախկին դեսպան քոլէյնին, կրօնական-հոգեւոր հայրեր եւ ազգային գործիչներ: Ծրագրի հաղորդավարներª անահիտ նազարէանի եւ հայրիկ աղանէանի միջոցով տրւող կարգախօսերով ծրագիրն ընթացք գտաւ եւ նւագախմբի շքերթով իրանի իսլ. հանր. հիմներգի ներքոյª ծածանւեցին իրանի եւ համահայկական խաղերի դրօշները: Հանդիսութիւնը սկսւեց հայ մշակութային ?Արարատ? կազմակերպութէան կենտրոնական վարչութէան նախագահ համլետ խալոյէանի բացման խօսքով: ?Արարատ? կազմակերպութէան անունից, որպէս հիւրընկալող կողմ, մասնակիցներին յաջող մրցապայքար մաղթելուց յետոյ, սկսւեց իրանի տարբեր քաղաքներից թեհրան ժամանած մարզիկների տողանցքը: Ապա իրանի հաւաքականների կազմում հանդէս եկած մարզիկներª էդւարդ մանգասարէանի, էմինէ դաւթէանի եւ արմի նազարէանի միջոցով խաղերի ջահը մարզաւան բերւեց եւ վետերան ֆուտբոլիստ մասիս յակոբէանի ձեռամբ բոցավառւեց 43-րդ համահայկական խաղերի կրակը: Խաղերը բացւած համարւելուց յետոյª ելոյթ ունեցաւ իրանի երիտասարդութէան եւ սպորտի նախարար աբբասին, ով իր ելոյթում անգամներ նշելով մարզաբեմերում իրանահայութէան գնահատելի դերի մասինª հպարտութէամբ ողջունեց նաեւ հայաստանի 5-րդ շրջանի համահայկական խաղերում իրանահայ մարզիկների գրանցած յաջողութիւնները եւ առաջարկելով իր օժանդակութիւնըª հայկական սպորտին, դրամական պարգեւներ յանձնեց թեհրանի աղջկանց բասկետբոլի ընտրանուն: Ներկայ հանդիսատեսը մեծ խանդավառութիւն ապրեց, երբ նախարարը յայտարարեց 350 միլիոն ռիալով ?Արարատ?-ի աղջկանց բասկետբոլի խմբին պարգեւատրելու մասին լուրը: Քաղաքապետարանից նոյնպէս պրն. հաջ աղամիրը հայաստանի համահայկական խաղերին մասնակցած մեդալակիր մարզիկներին դրամական պարգեւներ յանձնեց: այս շրջանի համահայկական խաղերը համընկնում են նաեւ իրանահայ ?Ալիք? օրաթերթի հիմնադրման 80, հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութէան հիմնադրման 60 եւ հայ մշակութային ?Նայիրի? միութէան 30-ամէակներին, որոնց էլ նւիրւած են լինելու այս շրջանի խաղերը: Եօբելէարներից ?Ալիք? օրաթերթի գլխաւոր խմբագիր դերէնիկ մելիքէանը ողջունելով համահայկական խաղերի մասնակից մարզիկներինª ասաց, որ մարզական փառատօներին լոկ որպէս այդպիսին չենք վերաբերւումª կարեւորելով միասնականութէան եւ հէնց համահայկական գաղափարներ վաստակելու փաստը: իրենց ողջոյնի խօսքերով հանդէս եկան նաեւ յոբելէար սկաուտներից նայիրի բալայէանն ու ?Նայիրի? միութէան վարչութէան նախագահ ալֆրէդ քեշիշէանը: Ընթացքում իր հայրական օրհնանքով հանդէս եկաւ տ. սեպուհ արք. սարգսէանը: սրբազան հայրը ոգեւորելով մարզիկներինª նշեց, որ իրանահայութիւնը հայաստանի համահայկական խաղերում սփիւռքի կտրւածքով դարձաւ խաղերի առաջատարը: սրբազան հօր խօսքին յաջորդեց գեղարւեստական կատարումներ եւ տօնական հրավառութիւն: Իրանի 43-րդ շրջանի համահայկական խաղերում մրցաբեմ են դուրս գալու շուրջ 800 մարզիկներ: մրցումներում մարզիկները իրենց ուժերն են չափելու ֆուտբոլ, բասկետբոլ, վալիբոլ, լող, թենիս, պինգ-պոնգ, թեթեւ ատլետ եւ շախմատ մարզաձեւերում:    
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը