Մեքսիկայում 11 տարում աւելի քան 100 լրագրող դարձել է թմրանիւթի թրաֆիքինգի զոհ
15-09-2011 08:15:25 | | Հասարակութիւն
Մեքսիկայում սկսած 2000թ.-ից յանցագործութիւնների եւ թմրաբիզնեսի զոհ է դարձել 102 լրագրող: Ըստ «ռիայ Նովոստիէ գործակալութեան, այս մասին ասել է Մեքսիկայի Մարդու իրաւունքների ազգային յանձնաժողովի ղեկավար Ֆերնանդոյ Բատիստան:
Հրապարակուած տուեալների համաձայն` Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտէ Ֆոկսայի կառավարութեան ժամանակ (2000-2006թթ.) մահացել է 27 լրագրող եւ երկուսը անյայտ կորել են:
2006թ.-ից սկսած, երբ կառավարութեան գլուխ անցաւ Ֆիլիպէ Կալդերոնը, երկրում սպանուել է 59 լրագորղ, 14` անյայտ կորել:
Իսկ 2008-ից երկրում կտրուկ աճել է յանցագործութիւնների թիւը: Սկսած այդ ժամանակուանից երկրում ամսական մէկ լրագրող է սպանւում: Այդ իսկ պատճառով Մակ-ը եւ այլ միջազգային կաղզմակերպութիւններ համարում են, որ Մեքսիկան լրագրողների պրոֆէսիոնալ գործունէութեան տեսանկիւնից ամենավտանգաւոր երկիրն է ամերիկեան մայրցամաքում:
Այս տարուայ սեպտեմբերին թմրաբիզնեսի եւ կազմակերպուած հանցագործութիւնների հետաքննութեան ժամանակ սպանուել է երկու հանրայայտ լրագրող: Իսկ յուլիսին յայտնի լրագրող Լոպես Վելասկոն կնոջ եւ որդու հետ սպանուել է իր սեփական տանը:
Մեքսիկայի հասարակութեան մէջ տագնապալի է յատկապէս այն երեւոյթը, որ այդ յանցագործութիւններից շատերը մնում են չբացայայտուած: