ՌԱՀՀԿ. սեմինար-դասընթացների մեկնարկը տրուած է


ՌԱՀՀԿ. սեմինար-դասընթացների մեկնարկը տրուած է

  • 15-09-2011 13:09:30   |   |  Մամլո հաղորդագրություն

  Սեպտեմբերի 16-ից Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում մեկնարկում է «հայաստանում քաղաքացիական հասարակութեան կայացման եւ սահմանադրական պետութեան ձեւաւորման հիմնախնդիրները. նոր մարտահրաւէրներե խորագրով սեմինար-դասընթացների շարքը: Ընդհանուր առմամբ` կ'անցկացուի տասներկու սեմինար-դասընթաց` շաբաթը մէկ անգամ յաճախականութեամբ: Դասընթացներին մասնակցելու համար յայտ ներկայացրած դիմորդներից ընտրուել է քսանհինգ երիտասարդ: Դասընթացներին կարող են ներկայ գտնուել նաեւ ոլորտով հետաքրքրուող անձինք` ազատ ունկնդրի կարգավիճակով:   Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկեան 75, հեռախօս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճէն` (37410) 52-48-46, էլ. փոստ` root@acnis.am եւ info@acnis.am, կայքէջ` www.acnis.am:   ? ? ?    
  -   Մամլո հաղորդագրություն