Տրանսպորտի շարժը դադարեցուելու է


Տրանսպորտի շարժը դադարեցուելու է

  • 15-09-2011 13:33:21   |   |  Մամլո հաղորդագրություն

  Ըստ ՀՀ ոստիկանութեան ՀԿԼ վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, սեպտեմբերի 17-ին եւ 19-ին, Հայաստանի Հանրապետութեան 20-րդ տարեդարձին նուիրուած զօրահանդէսի  փորձի կապակցութեամբ, դադարեցուելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Յայտնում ենք, որ  տեղեկատուութեան մէջ տեղի է ունեցել ժամերի փոփոխութիւն. սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ից  24.00-ն, իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ից 14.00-ն, դադարեցուելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետեւեալ փողոցներում.  Կորիւնի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայ, Մարշալ Բաղրամեան պողոտայ` Պռոշեան փողոցից մինչեւ Մոսկովեան փողոցն ընկած հատուածը, Մոսկովեան փողոց, Սարեան փողոց, Ամիրեան փողոց, Հանրապետութեան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայ, Երուանդ Քոչարի փողոց, Ալէք Մանուկեան փողոց, Սայաթ Նովայի պողոտայ, Թումանեան փողոց: Խնդրում ենք բոլոր վարորդներին նշուած ժամանակահատուածում նշուած վայրերից դուրս բերել կայանուած տրանսպորտայիըստ ն միջոցները, այլապէս դրանք կը տարհանուեն: Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների եւ հիւրերի ներողամտութիւնը պատճառուած անյարմարութեան համար:    
  -   Մամլո հաղորդագրություն