Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել «ռենկոէ ընկերութեան կողմից կառուցուած հեծանուահրապարակի բացման արարողութեանը


Սերժ Սարգսեանը ներկայ է գտնուել «ռենկոէ ընկերութեան կողմից կառուցուած հեծանուահրապարակի բացման արարողութեանը

  • 15-09-2011 15:35:54   |   |  Սպորտ
   ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 15-ին Երեւանի Մալաթիա-սեբաստիայ համայնքում ներկայ է գտնուել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցուած հեծանուահրապարակի բացման արարողութեանը: Նոր հեծանուահրապարակի կառուցումն սկսուել է 2010թ. յունիսից: Բացման արարողութեանը յաջորդած շրջայցի ժամանակ ներկայացուել է, որ Հայաստանում հեծանուասպորտի զարգացման նպատակով իտալական «ռենկոէ ընկերութեան կողմից կառուցուած 250 մ երկարութեամբ վազքուղով հեծանուահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին: Այն նախատեսուած է 3200 հանդիսատեսի համար: Հեծանուահրապարակում կարող են անցկացուել միջազգային մակարդակի մրցաշարեր եւ այլ միջոցառումներ:    
  -   Սպորտ