Բարոյական վնասի ինստիտուտը մեր երկրում դեռ պէտք է կայանայ. Մնացական Սարգսեան


Բարոյական վնասի ինստիտուտը մեր երկրում դեռ պէտք է կայանայ. Մնացական Սարգսեան

  • 06-06-2011 17:18:24   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 Բարոյական վնասի հատուցման սահման ամբողջ աշխարհում սահմանուած չէ: Դրա չափը որոշւում է դատաւորի ներքին համոզմամբ ու գնահատականով: Այս մասին ի պատասխան «Նոյեան տապանի» այն դիտարկմանը, թէ զրպարտութեան եւ վիրաւորանքի ապաքրէականացման արդիւքում լրատուամիջոցների դէմ գործեր են յարուցւում, ներկայացւում մեծ գումարների հայցապահանջներ, նշեց ՀՀ դատախազութեան իրաւական ապահովման եւ Եւրոինտէգրման բաժնի պետ Յասմիկ Ենգոյեանը: Այն դիտարկմանը, թէ Հայաստանի օրէնսդրութիւնում չկայ բարոյական վնասի ինստիտուտ, ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսեանը նշեց, որ «այդ ինստիտուտը մեր երկրում դեռ պէտք է կայանայ»: Յիշեցնենք, որ վիրաւորանք եւ զրպարտութիւն յօդուածների ապաքրէականացման հետեւանքով յիշեալ յօդուածները տեղափոխուել են քաղաքացիա-իրաւական դաշտ եւ յանգեցրել մէկ այլ ծայրայեղ բացասական հետեւանքի՝ լրատուամիջոցների դէմ հայցադիմումներ են ներկայացւում ֆինանսական չափազանց մեծ փոխհատուցման հայցապահանջներով, ինչը սնանկացման եզրին է կանգնեցնում լրատուամիջոցները:
  -   Մարդու իրաւունքներ