Սերբիային եւ Կոսովոյին յաջողուել է լուծել մաքսային վէճը


Սերբիային եւ Կոսովոյին յաջողուել է լուծել մաքսային վէճը

  • 16-09-2011 08:33:00   |   |  Քաղաքական
Սերբիան եւ Կոսովոն կարողացել են լուծել մաքսային վէճը, որը դարձել էր հիւսիսում անջատուած հանրապետութիւնում առաջացած բռնութեան պատճառ: Ըստ «ազատութիւնէ ռադիօկայանի ռուսական ծառայութեան, համաձայնութիւնը ձեռք է բերուել ուրբաթ օրը` Բրիւսէլի հանդիպման ժամանակ, որը կայացել է Եւրամիութեան միջնորդութեամբ: Եւրոպական դիւանագէտնէի խօսքերով, համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ առեւտրում սահմանափակումների վերացում եւ կարեւոր քայլ է հանդիսանում տարածաշրջանում վիճակի կայունացման գործում: Սա երկու կողմերի միջեւ առաջին հանդիպումն էր յուլիսեան կոնֆլիկտից յետոյ: Այդ ժամանակ կոսովոյի սերբերը փակել էին Կոսովոյի եւ Սերբիայի անցակէտը այն բանից յետոյ, երբ Կոսովոյի ոստիկանութիւնը փորձել է զբաղեցնել սահմանային գօտին: Արդիւնքում մահացել էր մէկ ոստիկան:
  -   Քաղաքական