Սերժ Սարգսեանն այցելել է Երեւանի «արաբկիրէ մանկական բժշկական հաստատութիւն


 Սերժ Սարգսեանն այցելել է Երեւանի «արաբկիրէ մանկական բժշկական հաստատութիւն

  • 16-09-2011 13:37:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 16-ին այցելել է Երեւանի «արաբկիրէ մանկական բժշկական հաստատութիւն, որտեղ նրան ներկայացուել են «արաբկիրէ բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջութեան ինստիտուտի 2007-2011թթ. զարգացման ծրագրի արդիւնքները` ուղղուած մանկաբուժական ծառայութեան բարելաւմանն ու պոլիկլինիկական մասի ստեղծմանը: Բժշկական համալիրում Ս.Սարգսեանը ծանօթացել է վերանորոգուած եւ ժամանակակից սարքաւորումներով վերազինուած հիւանդանոցային պոլիկլինիկայի ու մանկաբուժական բաժանմունքները ներառող նորակառոյց եռայարկ մասնաշէնքի պայմաններին: Նախկինում ամբողջովին խարխլուած եւ կիսաւէր մանկաբուժական մասնաշէնքն անցած հինգ տարիներին ամբողջութեամբ արդիականացուել է եւ ծառայելու է որպէս հիւանդանոցային պոլիկլինիկայ, իսկ մանկաբուժական բաժանմունքները տեղափոխուել են հիմնովին կառուցուած նոր մասնաշէնք: «արաբկիրէ բժշկական համալիրը ներառում է երեք հիմնական ստորաբաժանումներ` «արաբկիրէ բժշկական կենտրոնը, «արբեսէ առողջութեան կենտրոնը, Երեխաների եւ դեռահասների առողջութեան ինստիտուտը Երեւանում, ինչպէս նաեւ ութ մանկական վերականգնողական կենտրոններ` ՀՀ մարզերում: Բժշկական համալիրը հիւանդանոցային բուժօգնութիւն է մատուցում տարեկան աւելի քան ինը հազար, իսկ արտահիւանդանոցային` աւելի քան քսան հազար երեխաների, դեռահասների, ինչպէս նաեւ մեծահասակների:
  -   Մամլո հաղորդագրություն