Երեւանում կ'անցկացուի «հայ Ֆէստ-2011է իններորդ միջազգային թատերական փառատօնը


Երեւանում կ'անցկացուի «հայ Ֆէստ-2011է իններորդ միջազգային թատերական փառատօնը

  • 16-09-2011 15:45:07   |   |  Մշակոյթ

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կ'անցկացուի «հայ Ֆէստ-2011է իններորդ միջազգային թատերական փառատօնը` ՀՀ նախագաhի եւ հհ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: «հայ Ֆէստ-2011ե-ին հանդէս կը գայ շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թւում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատուիայից, Բուլղարիայից Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: Այս տարի «հայ Ֆէստե-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կը ցուցադրուի Tango de soledad («մենութեան տանգոե-ն) 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրութեամբ (Մեծ Բրիտանիա), որն այս տարի ընգրկուած է եղել Էդինբուրգի փառատօնին: Եւս մէկ ներկայացում` մասնակցած վերոնշեալ փառատօնին կը ներկայացնի «պռոտոտայպէ թատրոնը (Մեծ Բրիտանիա): Փառատօնին կը մասնակցեն hեղինակաւոր թատրոններ, «կրեդոէ թատրոնը (Բուլղարիայ), ինչպէս նաեւ Կ. Մարջանիշուիլու անուան թատրոնը (Վրաստան), Մերկուրի թատրոնը (Մեծ Բրիտանիա): «հայ Ֆէստ-2011է -ին կմասնակցեն նաեւ հայկական թատրոնները: Փառատօնի ներկայացումները կ'ընդգրկուեն հիմնական եւ ֆրինջ, «արմս Ֆէստէ ուսանողական բեմադրութիւնների, տիկնիկային եւ մանկական ներկայացումների ծրագրերում: թատերասէրները հնարաւուրութիւն կ'ունենան դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ: Փառատօնը վարպետութեան դասընթացներով կը հիւրընկալեն միջազգային փորձագէտներ պրոֆէսոր Նոյել Վիթսը (Միացեալ Թագաւորութիւն) եւ Baltic Circle Միջազգային թատերական փառատօնի հիմնադիր Իւկայ Հիւթին (Ֆինլադիայ): Հիւրերի թւում կը լինի նաեւ մեծ պատուիրակութիւն Պերմից, որի կազմում ընդգրկուած կը լինեն Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը, մշակոյթի նախարար Նիկոլայ Նովիչկովը եւ «սպիտակ գիշերները Պերմումէ արուեստների փառատօնի նախագահ Վերոնիկա Վայսմանը: Նրանք կը հանդիպեն ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի հետ եւ կը քննարկեն համագործակցութեան ընդլայնման հեռանկարները: Փառատօնի նորութիւններին անրադառնալու է «հայ Ֆէստ-2011 Օրագիրե-ը: Այն օրական երեք անգամ եթեր կը հեռարձակուի «ATVէ հեռուստաալիքով: Նշենք, որ 2006 թուականից «հայ Ֆէստե-ը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառութեամբ Մոսկուայի) գլխաւոր թատերական փառատօնն է: «հայ Ֆէստե-ի գլխաւոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակոյթը եւ նպաստել հայ կատարողական արուեստի զարգացմանը: «հայ Ֆէստե-ը համաշխարհային թատերական այնպիսի ցանցերի անդամ է, ինչպիսիք են`ASSITEJ (Մանկական եւ Երիտասարդական Թատրոնի Համաշխարհային Ասոցիացիայ), IETM (Համաեւրոպական Թատերական Ցանց), IFEA (Միջազգային Փառատօների եւ Իրադարձութիւնների Ասոցիացիայ):
  -   Մշակոյթ