Հանդիսաւորապէս բացուեց ՙԶուարթնոց՚ օդանաւՠկայանի ուղեւորային նոր համալիրը


Հանդիսաւորապէս բացուեց ՙԶուարթնոց՚ օդանաւՠկայանի ուղեւորային նոր համալիրը

  • 16-09-2011 22:48:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցաւ \"Զուարթնոց\" օդանաւակայանի հանրային գօտում ուղեւորային նոր համալիրի հանդիսաւոր բացումը Հայաստանի նախաահ Սերժ Սարգսեանի. բազմաթիւ պաշտօնատար անձանց մասնակցութեամբ: Համալիրի ժամանման հարթակի փաստացի շահագործումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, մեկնման հարթակը` հոկտեմբերի վերջին: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց ?Արմէնիա? միջազգային օդանաւակայաններ? ՓԲԸ գլխաւոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխեանը, նոր ուղեւորային համալիրին ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ տեխնոլոգիաներով ու ներդրուած սարքաւորումներով օդանաւակայանը տարածաշրջանում առաջատարն է: Օդանաւակայանի վերակառուցման համար ներդրուած գումարն ընդհանուր առմամբ կազմել է մօտ 320 մլն դոլար` թռիչքուղու վերակառուցման եւ սարքաւորումների նման ներդրումները ներառեալ: Արդիւնքում, ըստ Ա.Շխեանի օդանաւակայանը կը կարողանա սպասարկել տարեկան ընդհանուր առմամբ 3 մլն 500 ուղեւոր` ներկա դրութեամբ օդանաւակայանը սպասարկում է 1 մլն 600 ուղեւոր: Համալիրն, ըստ պատասխանատուի, ունի նոր ճարտարապետական լուծումներ, որոնք հնարաւորութիւն կը տան տնտեսել նաեւ շէնքի պահպանման ծախսերը եւ նաեւ ապահովել շէնքի աւելի պարզ ու արդիւնաւէտ շահագործում: Մասնաւորապէս, ապակեպատ տանիքը հնարաւորութիւն է տալիս խնայել արհեսատական լոյսի օտաործումը: Օդանաւակայանում ներդրուած է ուղեբեռի սպասարկման աւտօմատացուած համակարգ, որն ամբողջովին բացառում է աշխատողի շփումը ուղեբեռի հետ` Վանկոււերի (Կանադա), Դիւսելդորֆի (Գերմանիա), Բոստօնի (ԱՄՆ) օդանաւակայանների պէս: Ներդրուել է նաեւ հաշուառման սեղանների նոր համակարգը, որը հնարաւորութիւն կը տայ ուղեւորներին աւելի արագ հաշուառում անցնել:
  -   Տնտեսութիւն