Հասարակական քննարկում Երեւանի գլխաւոր յատակագծի ճշգրտման նախագծի վերաբերեալ
17-09-2011 15:21:35 | | Հայտարարություններ
«թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կ'ենտրոնէ հասարակական կազմակերպութիւնը Երեւանի քաղաքապետարանի եւ «երեւաննախագիծ ինստիտուտէ ՓԲԸ հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երեւանի գլխաւոր յատակագծի ճշգրտման նախագծի վերաբերեալ:
Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնութեանը ներկայացնել Երեւան քաղաքի 2005-2020թթ. յատակագծում առաջարկուող փոփոխութիւններն ու դրանց հիմնաւորումները եւ լսել քաղաքացիների ու մասնագէտների կարծիքն ու առաջարկութիւնները նախագծի վերաբերեալ:
Հասարակական քննարկումը կը կայանայ ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը` 14:00-18:00 «կոնգրէսէ հիւրանոցի «մեծ շքասրահումէ: Միջոցառման մասնակիցներին խնդրում ենք նախապէս գրանցուել` տեղեկացնելով Լենա Նազարեանին lena@transparency.am էլեկտրօնային հասցէով կամ 569910 եւ 553069 հեռախօսահամարներով մինչեւ ս.թ. սեպտեմբերի 26-ը:
Քննարկուող նախագծին, այդ թւում` նկարագրական մասին ու քարտէզներին, կարող էք ծանօթանալ աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00 հետեւեալ վայրերում.
«թրանսփարէնսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կ'ենտրոնէ ՀԿ, հասցէ` Այգեստան 9-րդ փող. տուն 6,
«երեւաննախագիծ ինստիտուտէ ՓԲԸ, հասցէ` Փ.Բիւզանդի1/3, 3-րդ յարկ,
երեւանի Օրհուսի կենտրոն, հասցէ` Չարենցի 46, 1-ին յարկ:
Նախագծի մասին ընդհանուր տեղեկութիւնները եւ քարտէզները նաեւ տեղակայուած են www.transparency.am եւ www.aarhus.am ինտերնետային կայքերում: