Ռիչարդ Կիրակոսեան. «հայաստանը չի վերահսկում իր տարածքներըէ


Ռիչարդ Կիրակոսեան. «հայաստանը չի վերահսկում իր տարածքներըէ

  • 19-09-2011 14:40:23   | Հայաստան  |  Քաղաքական

Եթէ նժարի վրա դնենք անկախութեան 20 տարիների դրական եւ բացասական կողմերը, ապա մենք մեծ բան չունենք տօնելու: Նման յայտարարութիւն արեց «տարածաշրջանիային ուսումնասիրութիւնների կ'ենտրոնէ Հկ-ի ղեկավար, քաղաքագէտ Ռիչարդ Կիրակոսեանը լրագրողների հետ սեպտեմբերի 19-ի հանդիպմանը: պարզաբանելով իր այս տեսակէտը, նա նշեց, որ մեծ ծաւալի արտագաղթը, կոռուպցիան եւ այն տնտեսական պայմանները, որոնք առկայ են երկրում, չեն կարող տօնախմբութեան առիթ լինել: Նրա խօսքերով, այն մարդիկ, ովքեր լքում են Հայաստանը, դա անում են ստիպուած, այլ ոչ յօժար կամքով, քանի որ չունեն այլընտրանք: «մենք մեր քաղաքական բարեփոխումները պէտք է համեմատենք ոչ թէ Ադրբեջանի հետ, այլ համեմատական տանենք Հայաստանի անցեալի եւ ներկայիս ներքին ու արտաքին ձեռքբերումների հետէ,- նշեց քաղաքագէտը: Օրինակ, հայաստանը այն եզակի երկրնէից է, որ իր տարածքում ունենալով օտար ռազմական բազա, փոխարէնը դրա համար իրեն վճարելու, ինքն է գումար տրամադրում: «հայաստանը չի վերահսկում իր տարածքները. ինքնորոշման եւ անկախութեան համար սա վիրաւորանք էէ,- նշեց Ռ.Կիրակոսեանը: Ըստ նրա,Հայաստանն ունի այնպիսի պետական այրերի կարիք, ովքեր կ'առաջնորդուեն պետական մօտեցումներով եւ Հայաստանը կը ներկայացնեն ոչ թէ 20 տարի առաջուայ տեսքով, այլ կը տեսնեն նրա ապագան 20 տարի յետոյ: Անդրադառնալով իշխանութիւն-ըննդիմութիւն երկխօսութեանը, ռ.Կիրակոսեանը նշեց, որ անկախ արդիւնքներից, այն շատ կարեւոր է համարում: «երկխօսութիւնը, որը տարւում է հիմնականում երկու Դաւիթների միջեւ` Դաւիթ Շահնազարեան եւ Դաւիթ Յարութիւնեան, քայլ առաջ է քաղաքականութեան մէջէ,- նշեց նա` յաւելելով, որ երկխօսութիւնը միակ ձեւն է քաղաքակիրթ կերպով խնդիրնէը լուծելու:
  -   Քաղաքական