Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատուիրակութեանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատուիրակութեանը

  • 19-09-2011 15:48:34   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 18-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան տնտեսական եւ սոցիալական խորհրդի պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանի եւ խորհրդի անդամների: Հանդիպմանը վ. Մանուկեանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատուիրակութեան այցի նպատակը` կարեւորելով համագործակցութեան համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրային խորհրդի եւ Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջեւ: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութիւն յայտնեց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ յարաբերութիւնները առաջընթաց են ապրում եւ սերտանում են ինչպէս պետական փոխայցելութիւններով, այնպէս էլ հանրային, մշակութային եւ տնտեսական զանազան կառոյցների համագործակցութեամբ: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ երկու խորհուրդների միջեւ սկզբնաւորուող համագործակցութիւնը եւս կարեւոր նպաստ կը բերի երկու ժողովուրդների բարօրութեանը եւ, ողջունելով նախաձեռնութիւնը, յաջողութիւն մաղթեց ներկաներին յետագա համատեղ աշխատանքներում: Իր հերթին Չինաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ Անջիանգ Եանգը շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար, ներկայացրեց խորհրդի գործունէութիւնը:
  -   Հասարակութիւն